Ռուսաստանը փոխել է դիրքորոշումը Կիպրոսի հարցում հօգուտ Թուրքիայի

Ռուսաստանը փոխել է դիրքորոշումը Կիպրոսի հարցում հօգուտ Թուրքիայի

Ռուսաստանն ամբողջությամբ փոխել է Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ վերաբերմունքը հունական շահերի համար կարևորագույն հարցերում և հրաժարվել է նրանց աջակցելուց ուկրաինական հակամարտության հարցում վերջիններիս դիրքորոշման պատճառով։ Այս մասին գրում են հունական լրատվամիջոցները։

«Մոսկվան «վճարել է» Հունաստանի հաշիվները Ուկրաինայի համար։ Հուն-թուրքական և կիպրական հարցերում Ռուսաստանը դիրքորոշման կտրուկ շրջադարձ է կատարել հօգուտ Էրդողանի»,- գրում են պարբերականները, հրապարակելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժպտացող լուսանկարերը։

«Միջազգային ասպարեզում նկատվում է Մոսկվայի դիրքորոշման ամբողջական փոփոխություն Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ հունական շահերի համար կարևորագույն հարցերում։ Ռուսաստանը մերձեցնում է դիրքորոշումներն Անկարայի հետ արևելյան Միջերկրական ծովի և Էգեյան ծովի որոշ հատվածների նկատմամբ իրավասություններին վերաբերող հարցերում»,- նշում են պարբերականները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում