Արայիկ Հարությունյանը կդառնա ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․ «Հրապարակ»
21/01/2025 09:13
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այլևս չի առաջադրվի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Օրերս նա հայտարարեց, որ որոշում է կայացրել՝ չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 8 տարի նախագահելուց հետո։
Մենք տեղեկացանք, որ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բայց պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում