Թրամփի վարչակազմը կվաճառի կառավարության գրասենյակային տարածքների երկու երրորդը

Թրամփի վարչակազմը կվաճառի կառավարության գրասենյակային տարածքների երկու երրորդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է դաշնային կառավարությանը պատկանող գրասենյակային տարածքների երկու երրորդի վաճառքի հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի Ընդհանուր ծառայությունների վարչությունը (General Services Administration, GSA) ղեկավարում է դաշնային անշարժ գույքի պորտֆելը՝ 34,4 մլն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ամբողջ երկրում:

Թերթը նշում է, որ 2023 թվականին Կոնգրեսում գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել էր, որ շատ շենքեր վատ են սպասարկվել ֆինանսավորման պակասի պատճառով, դատարկ են եղել կամ ամբողջությամբ չեն օգտագործվել։ Ասվում է, որ գրասենյակային տարածքների մոտ երեք քառորդը, որոնք GSA-ն վարձակալում է Վաշինգտոնի մասնավոր սեփականատերերից, նույնպես, ամենայն հավանականությամբ, կազատվեն:

Ինչպես նշում է պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի Սենատում վերջերս ներկայացված զեկույցին, Վաշինգթոնում խոշոր գործակալությունների կամ գերատեսչությունների կենտրոնակայաններից ոչ մեկը կիսով չափ լցված չէ:

Հաշվարկների համաձայն՝ Վաշինգտոնում GSA-ին պատկանող շենքերը միջինում լցված են ընդամենը 12 տոկոսով։ Կառավարությանը պատկանում է ավելի քան 7,5 հազար դատարկ շենք ամբողջ երկրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում