Հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալը մահացել է
21/01/2025 18:33
Նմանատիպ
Հունվարի 20-ին Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում մահացել է ՀՀ ԱՆ ՔԿԾ Դատապարտյալների հիվանդանոցից այնտեղ տեղափոխված դատապարտյալը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հունվարի 17-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր «խառը տիպի շոկ, սուր բազմաօրգանային անբավարարություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան հիվանդանոց էր տեղափոխել 20-ամյա Դավիթ Վարդանյանին:
Բժիշկները ամեն հնարավորը արել են, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը, սակայն երեկ՝ հունվարի 20-ին, Դ. Վարդանյանը գիտակցության չգալով մահացել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում