Բաքվում միջնորդել են Արցախի ղեկավարների խափանման միջոցը տնային կալանքով փոխելու համար
21/01/2025 20:36
Նմանատիպ
Արցախի ղեկավարների փաստաբանները այսօր Բաքվում շարունակվող շինծու դատավարության ընթացքում միջնորդություն են ներկայացրել նրանց խափանման միջոցը տնային կալանքով փոխելու մասին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բացառություն է կազմել Արայիկ Հարությունյանը, որը, ըստ տեղի աղբյուրների, հայտարարել է, որ տնային կալանք չի խնդրել, առողջական վիճակից բողոք չունի։
Նշվում է, որ Դավիթ Բաբայանի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ կոնֆիդենցիալ հանդիպում անցկացնել, և որևէ առարկություն չի եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում