Թրամփը ցանկանում է նվաճել Մարս մոլորակը
21/01/2025 22:12
Նմանատիպ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը չի կարողացել զսպել իր ուրախությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ վերջինիս՝ Մարսի նվաճման մասին խոսքերից հետո, համապատասխան տեսանյութը գործարարը տեղադրել է X սոցցանցում:
Պաշտոնը ստանձնած Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է հավակնոտ տիեզերական ծրագիր իրականացնելու մտադրության մասին, որը ներառում է ամերիկացի տիեզերագնացներին Մարս ուղարկելը:
«Ամերիկան մեկնում է Մարս»,- գրել է Մասկը՝ կցելով ելույթի ժամանակ Թրամփի խոսքերին իր արձագանքի տեսանյութը:
Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ամրապնդել առաջատարի դիրքը տիեզերքի հետազոտման գործում՝ այն դիտարկելով որպես ազգային զարգացման և մեծության հասնելու կարևոր մաս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում