Ալյումինի համաշխարհային արտադրությունն աճել է 2,9%-ով
Նմանատիպ
2024 թվականի արդյունքներով առաջնային ալյումինի համաշխարհային արտադրությունն աճել է 2,9 տոկոսով՝ հասնելով 72,76 մլն տոննայի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Ալյումինի միջազգային ինստիտուտի (International Aluminium Institute, IAI) նախնական տվյալների՝ Չինաստանը հաշվետու ժամանակահատվածում ավելացրել է ալյումինի արտադրությունը 4,1 տոկոսով՝ արտադրելով մինչև 43,38 մլն տոննա ալյումին, Պարսից ծոցի երկրները՝ 0,64 տոկոսով՝ արտադրելով մինչեւ 6,26 մլն տոննա, Ասիայի երկրները (չհաշված Չինաստանը)՝ 3 տոկոսով, արտադրելով մինչեւ 4,81 մլն տոննա:
Ռուսաստանը և Արևելյան Եվրոպայի երկրները 2024 թվականին ավելացրել են ալյումինի արտադրությունը 3,76%-ով՝ մինչև 4,17 միլիոն տոննա, Հյուսիսային Ամերիկայի երկրները՝ 2,23%-ով ՝ մինչև 3,98 միլիոն տոննա, իսկ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները՝ 4,24%-ով՝ մինչև 2,83 միլիոն տոննա։
International Aluminium Institute-ը (IAI) ալյումինի համաշխարհային արտադրողների միավորում է։ Այն ներառում է ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունները, որոնք կազմում են առաջնային ալյումինի համաշխարհային արտադրության ավելի քան 60%-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում