Ի՞նչ է պահանջել Թրամփը ԵՄ երկրներից
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով չեն կարողանում ավելացնել պաշտպանության բյուջեն, ինչը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նման կարծիք է հայտնել Հարավային Դանիայի համալսարանին կից ռազմական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Օլիվյե Շմիթը։
Ի պատասխան այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ԵՄ երկրները պաշտպանական բյուջեն ավելացնել 2%-ից մինչև 5% իրենց ՀՆԱ-ից` պրոֆեսոր Օլիվյե Շմիթը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է՝ միանշանակ ոչ։
Փորձագետի փոխանցմամբ՝ եվրոպան բախվում է որոշ լուրջ խնդիրների՝ էներգառեսուրսների բարձր արժեքի, միասնական շուկայի ինտեգրման դժվարությունների և բնակչության ծերացման հետ: Քաղաքական իրավիճակը Եմ խոշոր երկրներում «նույնպես չի նպաստում էական կառուցվածքային վերափոխումներին»,-ասել է Շմիթը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հասնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի բարձրացմանը մինչև նրանց ՀՆԱ-ի 5 տոկոսը: Քաղաքական գործիչը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից և սպառնացել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները ֆինանսական մեծ պատասխանատվություն չվերցնեն սեփական անվտանգության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում