Ուկրաինայում խաղաղությունը չպետք է հիմք հանդիսանա հետագա պատերազմների․ ԱՄՆ պետդեպ. Reuters

Ուկրաինայում խաղաղությունը չպետք է հիմք հանդիսանա հետագա պատերազմների․ ԱՄՆ պետդեպ. Reuters

ԱՄՆ-ն ցանկանում է հասնել Ուկրաինայում խաղաղ կարգավորման՝ առանց ապագայում նոր սրման սպառնալիքի։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը կլինի այդ հակամարտությունը դադարեցնելու խնդիրը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դրան հասնենք առանց ցնցումների և խաղաղությունը դնենք կայուն հիմքի վրա։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտության հնարավոր կարգավորումը պատերազմի վերածվի երկու, երեք կամ չորս տարի հետո»,- ասել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում