Կառավարության դիմաց բողոքի ակցիա․ Ի՞նչ են պահանջում քաղաքացիները
Նմանատիպ
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ են Հարկային օրենսգրքի փոփոխություններից․ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացում է կանխատեսվում։
Ցուցարարները նշում են, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը կվերանա,նոր պահանջների պատճառով շատ ՓՄՁ-ներ կբախվեն լուրջ դժվարությունների հետ, քանի որ հարկային բեռը զգալիորեն կբարձրանա։
2025 թվականի հունվարի 1-ից 115 մլն դրամից պակաս տարեկան շրջանառություն ունեցող ՓՄՁ-ները, որոնց ապրանքները (ծառայությունները) փաստաթղթավորված չեն կվճարեն 10% շրջանառության հարկ, իսկ եթե փաստաթղթավորված են, ապա՝ դրույքաչափը նվազեցվում է 1,5%-ից մինչև 1%:
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները նախատեսում են մասնագիտական գործունեության առանձին ոլորտների հարկային ռեժիմի փոփոխություն՝ դրանք տեղափոխելով ավելացված արժեքի հարկի և շահութահարկի համակարգին։ Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում բյուջե լրացուցիչ կփոխանցվի մոտ 13 մլրդ դրամ։
Փորձագիտական հանրության և բիզնեսի ներկայացուցիչները եկել են հստակ եզրակացության. այս փոփոխությունները միայն կհանգեցնեն մատուցվող ծառայությունների (հաշվապահներ, իրավաբաններ և որոշ այլ կատեգորիաներ) արժեքի մինչև 40% բարձրացման, և այդ բեռը ուղղակիորեն ընկնելու է քաղաքացիների ուսերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում