Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի ապասառեցման թեման․ Պեսկով
23/01/2025 13:57
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ-ի մասնակցության ապասառեցման թեման: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,- նշել Է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին:
Հիշեցնենք, որ Պուտինի և Փաշինյանի միջև վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին:
Ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ ընթացիկ տարում կվերանան ՀԱՊԿ աշխատանքներին Երևանի մասնակցության սառեցման հիմքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում