Բիթքոինի փոխարժեքը կարող է հասնել 700 հազար դոլարի
Նմանատիպ
Եթե սուվերեն հիմնադրամները, ընկերությունները որոշեն ավելի շատ միջոցներ ներդնել, օրինակ՝ 2%-ից 5%, Բիթքոինի փոխարժեքը կարող է բարձրանալ մինչև 700 հազար դոլար: Այս մասին ասել է BlackRock-ի ղեկավար Լորենս Ֆինկը՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի նստաշրջանում․ վկայում է Financial Times-ը (FT)։
«Եթե դուք վախենում եք ձեր արժույթի արժեզրկումից կամ մտահոգված եք երկրում տնտեսական կամ քաղաքական կայունությամբ, կարող եք ունենալ միջազգային գործիք, որը կոչվում է բիթքոին։ Այն թույլ կտա հաղթահարել այդ վախերը»,- Ֆինկի խոսքը մեջբերում է FT-ն:
2018 թվականին ամերիկյան ընկերության ղեկավարն ասել էր, որ BlackRock-ի հաճախորդները հետաքրքրություն չեն ցուցաբերում կրիպտոարժույթի նկատմամբ, սակայն Դավոսում ելույթի ժամանակ ասել է, որ «մեծ կողմնակից» է:
Բիթքոինի արժեքն այս շաբաթ կրկին բարձրացել է՝ անցնելով 109,5 հազար դոլարի շեմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում