Puma-ին և Nike-ին վատ ճակատագիր է սպառնում

Puma-ին և Nike-ին վատ ճակատագիր է սպառնում

14 տոկոսով բաժնետոմսերի նվազում։ Աշխարհահռչակ սպորտային բրենդի առջև խնդիրներ են ծառացել: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Financial Times-ի տվյալներով՝ ընկերությունը չի կարողացել ապահովել այնքան շահույթ, ինչքան նախատեսել էր և հասնել սահմանված նպատակներին, արդյունքում ստիպված է եղել ծախսերի կրճատման ծրագիր սկսել։

Չի օգնել նույնիսկ վաճառքի տարեկան 4,4%-ով ծավալի կամ մինչև 8,8 միլիարդ եվրոյի աճը։ Խոսքը հանրահայտ Puma-ի մասին է, որի զուտ շահույթը 2024 թվականին նախորդ տարվա 305 միլիոն եվրոյի դիմաց նվազել է՝ հասնելով մինչև 282 միլիոն եվրոյի։

Այս ֆոնին Adidas-ի եկամուտներն աճում են։ Puma-ի խոշոր մրցակից Adidas-ն այժմ ղեկավարում է Puma-ի նախկին գլխավոր տնօրեն Բյորն Գուլդենը։ Adidas-ի հաղորդմամբ՝ ընկերությունը 2024 թվականին գրանցել է եկամուտների 12 տոկոս աճ՝հասնելով 23,7 միլիարդ եվրոյի:

Կա կանխատեսում, որ շուտով եկամուտների անկման մասին կհայտնի նաև Adidas-ի ևս մեկ մրցակից՝ Nike ընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Nike-ն ապրում է վերջին տասնամյակների ամենածանր ժամանակաշրջաններից մեկը:
Սրընթաց անկումը գրանցվել է հատկապես Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում