Սյունիքի հետ սահմանագծում մեկնարկել են ադրբեջանական բանակի զորավարժությունները․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին հետախուզության ծառայությունը բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը, նույն օրը ԱԽՔ-ն մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ այն, որ Բաքուն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, ու հավանական է՝ ռազմական տեխնիկա է գնում։
Սյունիքից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը զորավարժություններն իրականացնում է իրենց փափագած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» հարակից սահմանային հատվածում, եւ արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով եւ զինուժի գործադրմամբ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում