ՄԱԿ-ը կաջակցի ԱՄՆ-Ռուսաստան բոլոր բանակցություններին

ՄԱԿ-ը կաջակցի ԱՄՆ-Ռուսաստան բոլոր բանակցություններին

ՄԱԿ-ն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հնարավոր բանակցությունների անցկացմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Մենք կաջակցենք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության միջև բոլոր բանակցություններին»,– ասել է Հաքը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ կցանկանար հանդիպում անցկացնել Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել էր, որ Պուտինը պատրաստ է Թրամփի հետ շփումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում