Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը խեղաթյուրում է պատմությունը․ ՌԴ հայերի միություն
![Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը խեղաթյուրում է պատմությունը․ ՌԴ հայերի միություն](https://times.am/v3/wp-content/uploads/2025/01/Նիկոլ-Փաշինյան-e1737963341178-600x315.jpeg)
Նմանատիպ
Շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները խեղաթյուրում են պատմությունը. դրանց նպատակը հայկական արժեքները զրոյացնելու ամոթալի բանավեճ հրահրելն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։
Հայաստանի վարչապետը Ցյուրիխում կոչ է արել «վերանայել» Ցեղասպանության հարցը և հասկանալ, թե «ինչ է տեղի ունեցել և ինչու։
Փաշինյանն ընտրեց Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվները քարոզելու հարթակ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես Հոլոքոստը, քրեական հանցագործություն է։
Փաշինյանը քաջատեղյակ է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին, և նա նման դիսկուրս է նետում դաշտ՝ արժեզրկելու մեր արժեքներն ու ձեռքբերումները, պղծելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից, նշված է կազմակերպության հայտարարության մեջ։