Զելենսկին Արևմուտքից միջուկային զենք է պահանջում

Զելենսկին Արևմուտքից միջուկային զենք է պահանջում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքից պահանջել է Կիևին «վերադարձնել» միջուկային զենքը, ինչպես նաև տրամադրել համապատասխան հրթիռներ՝ խոստովանելով, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում տեղի չի ունենա:

Բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանին տված հարցազրույցում, Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տևել:

«Թե օգնության ինչ փաթեթ է լինելու, դա այլևս կարևոր չէ։ Թող մեզ միջուկային զենք տան։ Եկեք այսպես անենք՝ վերադարձրեք մեզ միջուկային զենքը, որը մենք ունեինք ժամանակին, տվեք մեզ նաև հրթիռային համակարգեր»,- պահանջել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում