4-5 տարի է` իշխանությանը ներարկում է մոտեցում, որ մենք` հայերս, պայքարելու հնարավորություն չունենք
06/02/2025 11:23

Նմանատիպ
Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է, որ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«4-5 տարի է` իշխանությանը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք և ճիշտը հանձնվելն ու թշնամիների գթասրտությունն ակնկալելն է:
Ներկայիս փուլը քննաշրջան է քաղաքացու համար, որովհետև եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի և ընկածի կարգավիճակում են, ապա նոր պարտությունները երաշխավորված են»,-գրել է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում