Մեղրիի համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել․ «Հրապարակ»
07/02/2025 08:05

Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։ Մեղրեցիների պատմելով, 35–ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։
Ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետեւանքով կուտակած պարտքերն էին: Երեկ փորձեցինք կատարվածի մասին լսել նաեւ համայնքապետին, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում