Թրամփը պատրաստվում է ներկայացնել ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման նախագիծը․ Bloomberg
07/02/2025 14:40

Նմանատիպ
ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի կարգավորման պլանը կներկայացնի հաջորդ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
«Սևագիրը դաշնակիցներին կներկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները մանրամասներ չեն ներկայացրել քննարկումների ձևաչափի և այն մասին, թե որքանով դրանք կարող են ամբողջական լինել:
Անցած շաբաթ Քելլոգը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի համար բանակցությունների լծակներ կստեղծի: Նա նաև ենթադրել է, որ հրադադարի և մշտական խաղաղության հնարավոր է հասնել ամիսների, այլ ոչ թե տարիների ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում