Ալյասկայում 9 ուղևորներով և 1 օդաչուով ինքնաթիռն անհետ կորել է
Կարդացեք նաև
Cessna 208b Grand Caravan մեկ շարժիչով ինքնաթիռն անհայտ կորել է ԱՄՆ-ի Ալյասկա քաղաքում։ Ինքնաթիռում եղել են ինը ուղևոր և մեկ օդաչու: Այս մասին գրում է CNN-ը:
Ըստ տեղեկությունների՝ Bering Air ընկերությանը պատկանող օդանավը Ունալակլիտից ուղևորվել է Նոմ, որոնք բաժանված են Նորթոն-Սաունդ ծովածոցով:
Նոմայի հրշեջ ծառայությունն ակտիվ ցամաքային որոնումներ է իրականացնում։ Առափնյա պահպանությունն ու ԱՄՆ ВВС-ն օդից են ուսումնասիրել տեղանքը: «Ինքնաթիռի ճշգրիտ վայրը դեռ հայտնի չէ։
Մենք շարունակում ենք մեծացնել որոնողական աշխատանքները հնարավորինս ընդլայնված ուղղություններով, մինչև հայտնաբերենք այն»,-հայտնել են հրշեջ ծառայությունից։
FlightRadar24 թռիչքների հետագծման ծառայության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վերջին անգամ տեսել են Նորթոն նեղուցի վրա՝ ափից մոտ 19 կմ հեռու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում