Նախագահական օդանավի վնասվածքը Օբամային հարկադրել է օգտվել պահեստային ինքնաթիռից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրում ուղեւորություն կատարելու ընթացքում ստիպված Է եղել փոխելու ինքնաթիռը: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ դրա պատճառ է դարձել պետության ղեկավարի հիմնական օդանավի «աննշան մեխանիկական խնդիրը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գտնվելով Ֆիլադելֆիայում՝ մենք տեղափոխվեցինք պահեստային ինքնաթիռ՝ դռներից մեկի աննշան մեխանիկական խնդրի պատճառով»,- հաղորդել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը: Նոյեմբերի 2-ին Օբաման ուղեւորություններ Է կատարել երկրում: Ցերեկը նա Քոնեկտիկուտի նահանգում ելույթ է ունեցել նախընտրական միջոցառման ժամանակ, իսկ այնուհետեւ մեկնել Է Փենսիլվանիա, որտեղ Էլ հայտնաբերվել է ինքնաթիռի խնդիրը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստացել Է ընտրողների ամենացածր վարկանիշը Կոնգրեսի՝ նոյեմբերի 4-ին նախատեսված ընտրությունների նախաշեմին: Այս մասին Է վկայում հասարակական կարծիքի հարցումը, որը հրապարակել Է The Washington Post թերթը:

Պետության ղեկավարին համակրում Է հարցվածների միայն 44 տոկոսը, մինչդեռ այլ կարծիքի Է այն հետազոտության մասնակիցների կեսը, որը կատարվել Է ABC հեռուստաընկերության հետ համատեղ: Սոսկ 46 տոկոսն Է նրան համարում «ուժեղ ղեկավար», իսկ 52 տոկոսը դրան համաձայն չԷ:

Հարցումը կատարվել Է հոկտեմբերի 23 – 26-ը հեռախոսով: Դրան մասնակցել են 1 204 չափահաս ամերիկացիներ, որոնք ապրում են երկրի տարբեր մասերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում