Հոկտեմբերին Իրաքում զոհվել է մոտ 1300 մարդ

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում ահաբեկչական գործողությունների և բռնությունների հետևանքով Իրաքում զոհվել է 1273, վիրավորվել 2010 մարդ: Զոհերից 856-ը խաղաղ քաղաքացիներ են, 139-ը` ոստիկանության աշխատակիցներ, իսկ 417-ը՝ իրաքյան բանակի և քրդական ուժերի անդամներ: Իսկ Իրաքի պաշտպանության և ներքին գործերի հրապարակած տվյալների համաձայն՝ այդ նույն ամսում Իրաքում զոհվել է 1725 մարդ և վիրավորվել ավելի քան 2300-ը:

ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբերին զոհվել է 1119 մարդ:

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների հետևանքով: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում