44-օրյա պատերազմից հետո դեռևս չհուղարկավորված մարմիններ կան

44-օրյա պատերազմից հետո դեռևս չհուղարկավորված մարմիններ կան

Այսօր՝ փետրվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո չհուղարկավորված քչաթիվ մարմիններ դեռ կան։

«Հուղարկավորության դեպքերը եղել են միայն ծնողների կամ հարազատների համաձայնությամբ։ Այդ դեպքերում հենց նրանք են իրականացրել հուղարկավորությունը։ Իսկ այն դեպքերում, երբ նույնականացումն իրականացվել է, բայց հարազատները չեն ընդունել դրա արդյունքները, աշխատանքները դեռ շարունակվում են»,- ասել է նախարարը։

Ավանեսյանը նշել է, որ թեմայով քննարկումները նաև միջգերատեսչական հանձնաժողովում են շարունակվում, ու երբ արդյունքում որոշակիություն լինի, համապատասխան տեղեկատվություն կտրամադրի։ Այս պահին որևէ թիվ հրապարակել նախարարը չցանկացավ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում