Հնդիկ միլիարդատեր Ամբանիի ընտանիքն Ասիայում ամենահարուստն է դարձել

Նմանատիպ
Bloomberg գործակալությունը ներկայացրել է Ասիայի 20 ամենահարուստ ընտանիքների ցուցակը: Վերջինս գլխավորել է Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի ընտանեկան տոհմը։
Տոհմը ներառում է Հնդկաստանից, Թաիլանդից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Մալայզիայից և այլ երկրներից առավել հարուստ ընտանիքներ: Ամբանի տոհմը ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը՝ 90,5 մլրդ դոլարի ֆինանսական ակտիվների շնորհիվ: Այն Հնդկաստանի խոշորագույն արդյունաբերական կոնգլոմերատներից մեկի՝ Reliance Industries-ի սեփականատերն է։
Քսանյակի երկրորդ հորիզոնականում Թայլանդից Չերավանոնտ ընտանիքն է՝ 42,6 մլրդ դոլար կարողությամբ։ Նրան է պատկանում Charoen Pokphand ընկերությունների խումբը՝ պարենային ապրանքների արտադրությամբ և ամբողջ Ասիայում հեռահաղորդակցության բիզնեսով:
3-րդ տեղում ինդոնեզացի բանկիր Հարթոնոյի ընտանիքն է․ 42,2 մլրդ դոլար կապիտալ ունի։ Ամբանիից Բացի, Bloomberg-ը ցուցակում ներառել է հնդիկ միլիարդատերերի ևս վեց ընտանիքի։
Վերջին 10 տարիների ընթացքում Հնդկաստանում միլիարդատերերի ընդհանուր հարստությունը եռապատկվել է՝ կազմելով 905,6 միլիարդ դոլար:
Շվեյցարական խոշորագույն IBS Group ֆինանսական հոլդինգի տվյալներով՝ հնդիկ միլիարդատերերի թիվն այս ժամանակահատվածում աճել է ավելի քան երկու անգամ և մոտեցել 300-ի:
Ըստ UBS-ի՝ հնդիկ միլիարդատերերի թվի աճին նպաստել են ուրբանիզացիան, արդյունաբերության արտադրական հզորությունների աճը և Հնդկաստանի անցումը կանաչ էներգետիկային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում