OpenAI-ն հայտարարել է անվճար մոդելի՝ GPT-5-ի ստեղծման մասին
13/02/2025 19:36

Նմանատիպ
GPT-5 արհեստական բանականության (ԱԲ) նոր մոդելն անվճար կդառնա օգտատերերի համար։Այս մասին X ցանցում հայտարարել է OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը:
GPT-4.5-ից հետո OpenAI-ն կկենտրոնանա ունիվերսալ մոդելի ստեղծման վրա, որը կմիավորի GPT շարքերը։
Այս մոտեցման առաջին ինտեգրված լուծումը կլինի GPT-5-ը, որը կներառի o3 մոդելի տեխնոլոգիաները: GPT-5-ի ստանդարտ տարբերակին հասանելիություն կստանան բոլոր օգտվողները, իսկ Plus-ի և Pro-ի բաժանորդներին հասանելի կլինեն ավելի առաջադեմ հնարավորություններ:
GPT-5-ի թողարկումը սպասվում է առաջիկա շաբաթներին կամ ամիսներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում