Թրամփն ու Զելենսկին քննարկել են հակամարտության կարգավորման ճանապարհները

Թրամփն ու Զելենսկին քննարկել են հակամարտության կարգավորման ճանապարհները

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկվել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը:

«Նախագահ Թրամփի հետ երկար հեռախոսազրույց ունեցա, որի ընթացքում քննարկեցինք Խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմերի մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Քննարկեցինք մեր զրույցը ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենտի հետ և անվտանգության, տնտեսական ու ռեսուրսային փոխգործակցության վերաբերյալ մեր նոր համաձայնագրի նախապատրաստումը։ Պայմանավորվեցինք հետագա շփումների և հանդիպումների մասին»,- գրել է Զելենսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում