ՀՀ իշխանությունը կկրի ԵՄ-ին անդամակցելու որոշման պատասխանատվությունը․ Զախարովա

Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության իշխանություններըը կկրեն օրերս կայացրած առանցքային որոշման պատասխանատվությունը։ Այսօր՝ փետրվարի 14-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին։
«Խոսքը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման մասին է, սակայն ոչ թե ՌԴ-ն կամ ԵԱՏՄ-ն, այլ հենց ՀՀ գործող իշխանությունները պետք է իրենց բնակչությանը ներկայացնեն, թե ինչպիսի հետևանքների կարող են հանգեցնել իրենց քայլերը։ Նման ճակատագրական որոշումներից առաջ պետք է սոցհարցումներ ու հանրաքվե անցկացվեն, նախապատրաստական աշխատանք տարվի։
Դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր երկրի ներսում կոչ են անում գնալ նման քայլերի։ Կարիք կա խոսել նաև այն փորձի մասին, ինչպիսիք կան այլ պետությունների մոտ և կոնկրետ օրինակներ բերվեն, թե դրանք ինչպես են տեղի ունեցել նորագույն պատմության շրջանում, որպեսզի բնակչության մոտ պատկերն ամբողջական լինի»,- նշել է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում