Եվրահանձնաժողովը «փոխադարձ» առևտրային քաղաքականությունն ԱՄՆ-ի հետ համարում է սխալ քայլ

Նմանատիպ
Էրդողան. Հայաստան-Ադրբեջան «խաղաղության համաձայնագիրը» բազմաթիվ հնարավորություններ կբացի թյուրքական աշխարհի համար
21/05/2025 16:45«Եվրահանձնաժողովը նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «փոխադարձ» առևտրային քաղաքականությունը դիտարկում է որպես սխալ ուղղությամբ քայլ։ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է բաց և կանխատեսելի գլոբալ առևտրային համակարգին, որն օգուտ է բերում բոլոր գործընկերներին»,-նշվում է տեքստում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն կոշտ ու անհապաղ կարձագանքի ազատ ու արդար առևտրի համար չարդարացված արգելքներին: ԵՄ-ն միշտ կպաշտպանի եվրոպական ձեռնարկությունները, աշխատողներին, սպառողներին չարդարացված սակագնային միջոցառումներից։
Փաստաթղթում ասվում է նաև, որ ԵՄ-ն պահպանում է ամենացածր սակագներից մեկն աշխարհում և ոչ մի արդարացում չի տեսնում ԱՄՆ-ի սակագների բարձրացման մեջ իր արտահանման համար: Սակագները հարկեր են։
Սակագներ սահմանելով՝ ԱՄՆ-ը հարկում է սեփական քաղաքացուն ՝ բարձրացնելով բիզնեսի ծախսերը, կանգնեցնելով աճը և խթանելով գնաճը: Սակագները ուժեղացնում են տնտեսական անորոշությունը և խաթարում համաշխարհային շուկաների արդյունավետությունն ու ինտեգրումը։
ԵՀ-ն պնդում է, որ համաշխարհային առևտուրը թափանցիկ կանոնների և ցածր սակագների պայմաններում կանխատեսելի ծաղկել է։
Եվրահանձնաժողովում կարծում են, որ ԵՄ-ն ծաղկում է որպես աշխարհի ամենաբաց տնտեսություններից մեկը, ներմուծման ավելի քան 70 տոկոսը ստացվում է զրոյական սակագներով։ ԵՄ-ն երեք անգամ ավելի շատ առևտրային համաձայնագրեր է կնքել, քան ԱՄՆ-ն։