Թուրքիայում ռեկորդային թվով կայքեր են արգելափակվել
Նմանատիպ
Թուրքիայի հեռահաղորդակցության և կապի վարչությունը 2014 թվականի ընթացքում արգելափակել է ռեկորդային թվով ինտերնետային կայքեր: 20 14 թվականին վարչությունն արգելափակել է հասանելիությունը 17 հազարից ավելի կայքերի համար, ինչը աննախադեպ մեծ թիվ է վերջին յոթ տարիների ընթացքում: Այպիսով Թուրքիայում անհասանելի կայքերի թիվը հասել է 60 հազարի:
2006 թվականին, ընդհանուր առմամբ, արգելափակվել էր երկրում ընդամենը 6 կայք, իսկ 2013 թվականին` Գեզիի դեպքերի ծավալման ժամանակ դրանց թիվը հասել էր 15 հազար 923-ի:
Թուրքիայում կաշառակերության գործով տեսանյութերի և տեղեկատվության տարածումն արգելելու համար 2014 թվականին Թուրքիայի իշխանությունները երկրում փակել էին այնպիսի կայքեր, ինչպիսիք են YouTube-ը, Twitter-ը և Google plus-ը: Հետագայում այս կայքերի հասանելիությունը վերականգնվել էր:
Թուրքիայում բռնությունների վերսկսման պատճառով երկրում քրդական խնդրի լուծման ուղղությամբ կառավարության երկու տարի առաջ նախաձեռնած «հաշտեցման գործընթացը» վտանգված է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում