Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար
17/02/2025 09:14

Նմանատիպ
Մեծ Բրիտանիան պատրաստակամություն է հայտնել զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես անվտանգության երաշխիք, որոնք կօգնեն Կիևի իշխանություններին հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը The Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում։
Հրատարակությունը նշում է, որ Սթարմերի այս հայտարարությունը կարող է եվրոպական առաջնորդների վրա լրացուցիչ ճնշում գործադրել՝ նրանց դրդելով քննարկել նմանատիպ քայլեր Փարիզում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում