Հայտարարվել են ընտրությունների արդյունքները Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում

Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովները նոյեմբերի 3-ին հայտարարել են նախօրյակին կայացած ընտրությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես լրագրողներին հայտնել է ԴԺՀ-ի ԿԸՀ-ի ղեկավար Ռոման Լյագինը, հանրապետության ղեկավարի ընտրություններում հաղթել է նրա գործող ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

«Բոլոր քվեաթերթիկների արդյունքների ամփոփումից հետո թեկնածու Ալեքսանդր Զախարչենկոն հավաքել Է 765 հազար 340 ձայն»,-ասել Է նա:

ԼԺՀ-ում նույնպես հաղթանակ է տարել հանրապետության գործող ղեկավարը՝ Իգոր Պլոտնիցկին: Տեղական ԿԸՀ-ի ղեկավար Սերգեյ Կոզյակովը հայտնել Է, որ Պլոտնիցկին հավաքել Է ձայների 63,4 տոկոսը կամ 440 հազար 613 ձայն:

ԴԺՀ-ի խորհրդարանի ընտրություններում առավել մեծ թվով ձայներ Է ստացել «Դոնեցկի հանրապետություն» հասարակական կազմակերպությունը, որի օգտին քվեարկել Է 662 հազար 752 ընտրող:

Լյագինը նշել Է, որ ԴԺՀ-ի ԿԸՀ-ն մտադիր չԷ հասնել Ուկրաինայի իշխանությունների կողմից նոյեմբերի 2-ի ընտրությունների ճանաչմանը: «Կիեւը պետք Է հաշտվի այն բանի հետ, որ Դոնբասն այլեւս Ուկրաինայի մասը չԷ: Իսկ թե Կիեւը կճանաչի մեր ընտրությունները, թե ոչ, դա միայն նրա խնդիրն Է»,-ասել Է Լյագինը:

ԴԺՀ-ի ընտրություններն անցկացվել են ավելի քան 300 ընտրական տեղամասերում: Ընտրողների ցուցակներում եղել են Դոնեցկի մարզի 16 եւ ավելի բարձր տարքի բոլոր բնակիչները:

Ինքնահռչակ հանրապետության խորհրդարանում չորս տարվա ընթացքում նիստեր կգումարի հարյուր պատգամավոր: «Ժողովրդական հանրապետության» նոր առաջնորդի երդմնատվության արարողությունը նշանակված Է նոյեմբերի 4-ին:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԴԺՀ-ի ընտրությունները որակել Է «ֆարս՝ տանկերի փողերի ներքո», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում