Շտայնմայերը ՌԴ-ի իշխանություններից պահանջել Է հարգել «Ուկրաինայի միասնությունը»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերը կոչ Է անում Ռուսաստանի իշխանություններին՝ հարգել «Ուկրաինայի միասնությունը» Դոնբասի ընտրություններից հետո: «Մենք Ռուսաստանի եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները կդիտենք որպես այն բանի վերաբերյալ սեփական հայտարարություններին հակասող, որ Ուկրաինայի միասնությունը կասկածի տակ չի դրվի»,-գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերվել է Գերմանիայի ԱԳ նախարարության Twitter-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր հրապարակել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում կայացած ընտրությունների կապակցությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանը հարգում Է Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչների կամաարտահայտումը. ընտրված ներկայացուցիչները մանդատ են ստացել տարածաշրջաններում նորմալ կյանքի վերականգման գործնական խնդիրները լուծելու համար:

ԵՄ-ն այն կարծիքին Է, որ այդ ընտրությունները հակասում են Դոնբասի իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածություններին, եւ հրաժարվում Է ճանաչել դրանց արդյունքները: Ինչպես հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ-ն ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարների եւ խորնրդարանների պատգամավորների ընտրությունները համարում է անօրինական: «Ես Դոնեցկի եւ Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» խորհրդարանական ընտրությունները եւ նախագահների ընտրությունները նոր խոչընդոտ եմ համարում Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին,- ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ:-Քվեարկությունն անօրինական է, եւ Եվրամիությունը չի ճանաչում այն»:

Մինչդեռ Մոսկվայում այն կարծիքին են, որ Մինսկի պայմանավորվածությունների արհեստական մեկնաբանությունը խանգարում Է Ուկրաինայի իրադրության կարգավորմանը, եւ հայտարարում են քվեարկության արդյունքները ճանաչելու պատրաստակամության մասին:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ Է արել ակտիվ քայլեր ձեռնարկել Մինսկի պայմանավորվածությունների շրջանակներում Կիեւի եւ Դոնբասի ներկայացուցիչների միջեւ երկխոսություն հաստատելու համար:

«Հաշվի առնելով կայացած ընտրությունները՝ խիստ կարեւոր Է ակտիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների եւ Դոնբասի ներկայացուցիչների միջեւ կայուն երկխոսություն հաստատելու համար՝ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների հունով»,-ասված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Պատրաստ ենք մեր միջազգային գործընկերների հետ միասին այսուհետեւ Էլ կառուցողականորեն աջակցել Ուկրաինայի ճգնաժամային իրադրության կարգավորմանը»,-ընդգծվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում