Սիրիայում քրդերի դեմ ադրբեջանցի դիպուկահարներ են կռվում

Սիրիայի Քոբանի քաղաքում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման շարքերում քուրդ աշխարհազորայինների դեմ այլ երկրներից ժամանած ջիհադականներին զուգահեռ ադրբեջանցի դիպուկահարներ են կռվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ձգտելով ձախողել Քոբանին ջիհադականներից ազատագրելու քուրդ աշխարհազորայինների ծրագրերը` ԻԼԻՊ-ը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել թուրք-սիրիական սահմանում գտնվող Մուրսիթփընար բնակավայրը եւ դրանով Քոբանին վերցնել ամբողջական շրջափակման մեջ:

Նշվում է, որ քրդերի դեմ հարձակումներում ԻԼԻՊ-ն օգտագործում է մահապարտ-կամիկաձեների եւ մեծ թվով դիպուկահարների` Ադրբեջանից, Չեչնիայից եւ Ուզբեկստանից` նրանց օգնությամբ մշտական գնդակոծության տակ պահելով քուրդ աշխարհազորայիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում