ՔՊ-ն մնացել է քրեականների՞ հույսին․ ինչու՞ է ազատ արձակվել «Չաղ Ռուստամը»․ Հարց՝ Գալյանին

ՔՊ-ն մնացել է քրեականների՞ հույսին․ ինչու՞ է ազատ արձակվել «Չաղ Ռուստամը»․ Հարց՝ Գալյանին

Ես կարծում եմ, որ այդ հարցերի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը: Մենք խափանման միջոցն իրականացնող մարմինն ենք ու այժմ խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ: Մեր խնդիրն է՝ խափանման միջոցի իրականացման պատշաճ իրականացումը ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Չաղ Ռուստամ» անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակմանը։

Հարցին՝ ի՞նչ քայլեր են իրականացվելու նրա կողմից վտանգավոր այլ արարքների իրականացումը կանխելու համար, նախարարը նշեց. «Տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման ու կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք: Ես ենթադրում եմ, որ դատախազությունը կբողոքարկի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են դատարանները բաց թողնում, սա մի բանի մասին է խոսում, որ հսկողության դաշտում որևէ հնարավոր կապեր դատարանների հետ, ուղղակի չկան: Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կաայացրել է դատարանը»,- ասաց Սրբուհի Գալյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, որ ընտրություններ ենմոտենում եւ ՔՊ-ն մնացել է քրեականների հույսին, դրա համար է նման քայլերի գնում, Գալյանն ասաց. «Չկա նման բան»:

Ինչ վերաբերում է նրան, որ «Չաղ Ռուստամին» ազատ արձակող դատավորը իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, Գալյանը նշեց՝ մեկնաբանություն չի կարող տալ: Ես առանձին գործերով նմանատիպ երեւույթների չեմ հանդիպել: «Եթե հանդիպենք երեւույթների մեզ ուղղված դիմումների շրջանակներում, կտանք համապատասխան արձագանք՝ կարգապահական վարույթի շրջանակներում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում