ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար․ «Հրապարակ»

ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հրապարակ»-ը տնտեսվարողներից ահազանգ է ստացել դրոշմակնիքների բացակայության հետ կապված։ Ըստ նրանց՝ ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում այժմ, դրա պատճառով էլ իրենց բիզնեսը տուժում է։
Նշենք, որ 2013-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ որի`ընդլայնվեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքերի ցանկը: Մասնավորապես, հսկիչ դրոշմակնիքներ պետք է ամրացվեն տարբեր տեսակի ըմպելիքների, այդ թվում գարեջրի, հանքային ջրերի, հյութերի վրա:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պետական եկամուտների կոմիտեից, այնտեղից մեզ արձագանքեցին՝ սրա վերաբերյալ այսօր հանդես կգան հայտարարությամբ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում