Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա

Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ կմասնակցի եվրոպացի առաջնորդների գագաթաժողովին, քննարկելու Կիևին աջակցելու հարցը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Թեև եվրոպացի առաջնորդները, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ թշնամաբար տրամադրված կլինեն Զելենսկու նկատմամբ, քան իրենց ամերիկացի գործընկերները, սակայն Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը զգուշացրել է չափազանց լավատես չլինել:

«Եթե կարծում եք, որ իրավիճակը ինչ-որ կերպ հրաշքով կբարելավվի այսօր, ապա հույս մի դրեք դրա վրա»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում