Թուրքիան Վրաստանի հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկերը.Գարիբաշվիլի

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին նոյեմբերի 3-ին հանդիպում Է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիս) նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ և քննարկել համագործակցության հարցե:

Զրույցի հիմնական թեմաներն են եղել երկրների միջև համագործակցության խորացումը, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և միջխորհրդարանական բարեկամության խմբի ակտիվացումը: «Ինչպես նշվել Է հանդիպման ժամանակ, Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրական գործընկերն Է»,-հաղորդել Է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը Թուրքիան դիտում Է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր և մեծ կարևորություն Է տալիս երկրի եվրատլանտյան ձգտումներին Անկարայի աջակցությանը: Հանդիպմանը նաև նշվել Է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու նախագծի կարևորությունը, որը կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը տրանսպորտի ու առևտրի բնագավառներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում