Վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի ու ժամկետների մասին. Ադրբեջանի ԱԳՆ

Վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի ու ժամկետների մասին. Ադրբեջանի ԱԳՆ

Այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին։ Ինչպես փոխանցում է ԱՊՊ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը ներկայումս սպասում է Հայաստանի Սահմանադրության համապատասխան փոփոխություններին, որից պետք է հանվեն «1990-ականներից ի վեր Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները և Մինսկի խմբի լուծարումը»։

«Ադրբեջանական կողմը դա առաջարկում էր արդեն որոշ ժամանակ՝ համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին։

Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ «Հաշվի առնելով Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում»,- հավելել է Մամեդովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում