Պորոշենկոն կզրկի Դոնբասին հատուկ կարգավիճակից
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկան մտադիր է չեղյալ հայտարարել Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ օրենքը: Այդ հարցը նա կբարձրացնի Ուկրաինայի Ազգային անվտաանգության խորհրդի նիստում:
«Հարցերից մեկը, որ ես կբարձրացնեմ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակից զրկելն է: Իր ժամանակին այս օրենքը մե դեր խաղաց արտաքին ներխուժումը կանխելու,Դոնբասում իրավիճակի դեէսկալացիայի համար», —նշվում է Պորոշենկոյի հայտարարության մեջ: Նա նաև շեշտել է, որ Կիևը երբեք չի ճանաչի նոյեմբերի 2-ին Դոնբասում կայացած ընտրություննները:
«Մենք չենք կարող ճանաչել ընտրությունը, որը չի եղել և չկա ոչ փաստացի ոչ էլ իրավաբանական կերպով Այդ այսպես կոչված ընտրությունները աշխարհի ոչ մի երկիր,որը հարգում է իրեն և միջազգային իրավունքը, չի ճանաչել», —հայտարարել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում