Ադրբեջանում մարդու իրավունքները դանակի ծայրին են. The Guardian

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների ծայրաստիճան մտահոգող իրավիճակին:  «Ադրբեջանում մարդու իրավունքները դանակի եզրին են. Միացյալ Թագավորությունը չպետք է անտարբեր անցնի» խորագրով հոդվածում Յագլանդը ներկայացրել է երկրում տիրող անիրավությունն ու ադրբեջանական իշխանությունների անտարբերությունը:

Ինչպես 2012թ-ին Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ, որն անցկացվեց Բաքվում, այս նախագահությունը հնարավորություն էր ոչ կառավարական կազմակերպություններին և ակտիվիստներին համար բարձրաաձայնելու երկրում մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերը: Շատ քիչ է զեկուցվում, թե ինչպես է Եվրոպայի խորհուրդը  բախվում այդ խախտումների հետ:

Ավելի վաղ՝ այս ամիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը,որը Եվրոպայի խորհրդի մի մասն է, որոշում ընդունեց, որով քննադատում էր ադրբեջանական իշխանություններին և կոչ անում ազատ արտահայտել հայտնի քաղաքական գործիչ և մեկնաբան Իլհար Մամեդովին:

Ադրբեջանի իշխանությունների հայցը նախադեպը տեղափոխել վճռաբեկ դատարան մերժվեց: ԵԽ-ի 47 երկրները պարտավորված են կատարել դատարի որոշումները: Այս շրջադարձային դատավորությունը թույլ տվեց Ադրբեջանում վեր հանել իրավական դաշտում առկա խոր արմատներ ունեցող խնդիրները:

«Մենք ուշի ուշով հետևում ենք Ադրբեջանում մյուս իրավապաշտպանների հետապնդումներին: Ես կոչ եմ արել Եվրոպայի խորհդրի անդամ մյուս պետություններին, ովքեր իրենց ներկայացուցչություններն ունեն Բաքվում, հետևել երկրում ընթացող վերոնշյալ դատական գործընթացներին: Միացյալ Թագավորությունն արդեն դրական պատասխան է տվել»,- նշել է Յագլանդը: ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք պարբերաբար տարբեր ահազանգեր են ստանում Ադրբեջանի հասարակական կազմակերպություններից` կապված այն փաստի հետ, որ երկրում գործող օրենքները շատ հաճախ սահմանափակում են իրենց գործունեությունը: Յագլանդը հայտնել է, որ իրենք պարբերաբար նախազգուշացնում են Բաքվին երկրում մարդու իրավունքների վատ վիճակի մասին: Նա մեջբերել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսի վերջերս պատրաստած զեկույցը` կապված Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների և ձերբակալությունների հետ: «Մույժնիեկսը վերջերս բանտում այցելել էր հայտնի ադրբեջանցի ակտիվիստների` ներառյալ Անար Մամեդլիին և Լեյլա Յունուսին, և կոչ էր արել Ադրբեջանին դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալությունները»,- հիշեցրել է Յագլանդը:

Պարբերականը գրում է, որ Ադրբեջանում միայն վերջին շրջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը խիստ ավելացել են և անշուշտ անդրադարձ է կատարվում ամենասկանդալային միջադեպին՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությանը:

Վերջերս Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց 80 ձերբակալվածների, որոնցից 4-ը ակտիվիստներ էին: Այս քայլը ողջունվեց ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից:Մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջան այցելեցին բազմաթիվ նշանավոր եվրոպական և ամերիկյան գործիչներ, որոնք իրենց խոր անհանգստությունն ու մեծ հիասթափությունն էին հայտնում Ադրբեջանում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Ի հավելումն, Եվրոպայի խորհուրդը և Ադրբեջանը գործողությունների պլան մշակեցին երկրում մարդու իրավունքների դրությունը բարելավելու ուղղությամբ: Թերթի կարծիքով, կարևոր է Ադրբեջանին ներգրավվել նման ծրագրերում, քանի որ բացառել նշանակում է 9.4 միլիոն մարդու զրկել եվրոպական իրավական համակարգին մոտ լինելու հնարավորությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում