Սիրիական բանակը Դեր Զորում ԻՊ-ի տասնյակ անդամների է ոչնչացրել

Սիրիական բանակը Դեր Զորի մարզում «Իսլամական պետության» տասնյակ անդամների է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ԻՊ-ի հետ բախումները տեղի են ունեցել Դեր Զորի Սինաա և Հուիկա թաղամասերում, ոչնչացվել են նրանց զենքերը: Սպանված ահաբեկիչների մեծամասնությունները սիրիացիներ չեն:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, բանակի ստորաբաժանումներից մեկը Իդլիբի գյուղերում տասնյակ զինյալների է ոչնչացրել: Բախումներն ընթացել են Բաբիլա, Մաարաթ ան Նուման, Սարաքեբ գյուղերում: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Հալեպի ալ Լիրմուն, Ռամուսիա, Սուքքարի, Մաշհադ թաղամասերում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը վերահսկողություն է հաստատել Սիրիայի Հոմսի մարզի գազային դաշտի վրա: Սա գազային երկրորդ դաշտն է մեկ շաբաթվա ընթացքում, որի վրա ԻՊ-ը վերահսկողություն է հաստատել կառավարական ուժերի հետ պայքարելն սկսեուց հետո: Կազմակերպությունը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է ԻՊ-ի դրոշը: ԻՊ-ն վերահսկում է սիրիական տարածքների մեկ երրորդը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում