Ջո Բայդենը հերքում է. Էրդողանից ներողություն չի խնդրել

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է թուրքական մամուլում տարածված լուրերն այն մասին, թե իբր ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Այս մասին  Ջո Բայդենը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

«Ես երբեք ներողություն չեմ խնդրել Էրդողանից», -ասել է Բայդենը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ թուրքական մամուլում նման լուրեր հայտնվելուց հետո ինքը զանգահարել է Էրդողանին և ասել նրան, որ ԶԼՄ-ները ճիշտ չեն անդրադարձրել իր խոսքերը:

Թուրքական ԶԼՄ-ներն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Ջո Բայդենը հայտարարել է, թե Հարվարդում Էրդողանն իրեն ասել է, որ իրավացի է` Թուրքիայի տարածքով Սիրիա մեկնող օտարեկրացի մարտիկների հարցում, ինչին առարկել էր Էրդողանը և ասել. «Ես նման բան չեմ ասել: Եթե Բայդենը նման բան է ասել, ուրեմն նա ինձ համար կանցնի պատմության գիրկը և պետք է ներողություն խնդրի ինձնից»: Դրանից հետո թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բայդենն, իբր, ներողություն է խնդրել Էրդողանից:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստն այդ առնչությամբ մեկնաբանել է, որ ԱՄՆ փոխնախագահի խոսքերը սխալ են ներկայացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում