Սաուդյան Արաբիան ազդում է նավթի գների նվազման վրա

Նյու-Յորքի շուկայում տեխասական թեթև նավթի գինը մեկ բարելի դիմաց դարձել է 78,78 դոլար՝ նվազելով 2,2 տոկոսով:

Համաձայն տարածված տեղեկատվության, նավթի գների անկումը պյամանավորված է Saudi Arabian Oil կազմակերպության դեպի ԱՄՆ և Ասիայի երկրներ արտահանման գնի նվազմամբ:

«Սաուդյան Արաբիայի կողմից նման քայլը պայմանավորված է, որ նա ցանկանում է պահպանել իր դիրքերի ամերիկյան շուկայում, որտեղ նրա ներկայացվածությունը հստակ կրճատվել է: Կարծես թե սաուդները իրենց ավելի հարմարավետ են զգում այսպիսի գնի պայմանններում և պահպանում են իրենց պահանջարկի մակարդակը»,- նշել է Again Capital LLC ֆոնդի ղեկավար Ջոն Կիլդաֆը:

Նրա կարծիքով արաբները հույսը դրել են, որ ձմռանը նավթի պահանջարկի մեծացումը թույլ կտա իրենց ամրապնդել դիրքերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում