Հայ-թուրքական հարաբերություններում հաշվի են առնվում Ադրբեջանի շահերը. Թուրքիայի փոխվարչապետ

Ադրբեջանի շահերը պետք է հաշվի առնել հայ-թուրքական հարաբերությունների վերականգման ժամանակ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի  փոխվարչապետ Յալչին Ագդողանը:

Նրա կարծիքով, անշուշտ, Ադրբեջանի շահերը Թուրքիայի համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խնդիր է նաև Թուրքիայի համար:

Նա նաև կարևորել է Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերի ներդրումը՝ չեզոքացնելու հայկական կողմի ձեռնարկած միջոցառումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում