«Դվին» հյուրանոցային համալիրում հնչել են կրակոցներ
13/04/2025 11:34

Նմանատիպ
Երևանում՝ «Դվին» հյուրանոցային համալիրում, ապրիլի 10-ին հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմանում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, զենքի տեսակը և արարքը կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում