12 տարում Թուրքիայում 14 հազար 455 բանվոր է զոհվել

Թուրքիայում ամեն տարի ավելանում է հանքափորերում աշխատող բանվորների մահացության թիվը:

Այս մասին հայտնել է Բանվորների առողջության և աշխատանքային անվտանգության խորհուրդը, որը հրապարակել է զեկույց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման 12 տարում գրանցված պատահարների և զոհերի վերաբերյալ:

Զեկույցում նշվել է, որ 12 տարում գրանցված աշխատանքային պատահարների հետևանքով զոհվել է առվազն 14 հազար 455 բանվոր, իսկ միայն 2014 թվականի վերջին տասն ամիսներին` արդեն 1600 աշխատավոր, որը առավելագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում