Վտանգները շատ ավելի խորն են. Ր.Հովհաննիսյանն ԱՄՆ-ից խոստանում է՝ Երևանում հայտարարություն կանի

Վտանգները շատ ավելի  խորն են. Ր.Հովհաննիսյանն ԱՄՆ-ից  խոստանում է՝ Երևանում հայտարարություն կանի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն  ԱՄՆ-ից խոստացել է, որ Երևան վերադառնալուն պես կարձագանքի իր ղեկավարած ուժի հետ կապված վերջին զարգացումներին, հայտարարության մեջ ասվում է.

«Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ: Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ: Երեւան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ: Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ: Հավատք եւ Հայրենիք»:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

16 մարտի 2015 Լոս Անջելես

Հետևեք մեզ նաև Telegram-ում