Նախագահը Նիկոլայ Հովհաննիսյանին շնորհավորել է 85-ամյակի առթիվ
10/06/2015 15:29
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ պատմագրության զարգացման, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի պատմության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզներում:
Նշանակալի է Ձեր վաստակը արաբագիտության հայկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության բարձրացման, արևելագետների նոր սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և գիտական ու մանկավարժական նորա¬նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում