«Ինչպես լավ գինի․ նա չի ծերանում»․ Վիրջինիո Գրանեզեն՝ Մխիթարյանի մասին

«Ինչպես լավ գինի․ նա չի ծերանում»․ Վիրջինիո Գրանեզեն՝ Մխիթարյանի մասին

Իտալացի մարզական մեկնաբան և բլոգեր Վիրջինիո Գրանեզեն Ֆեյսբուքյան իր էջում հերթական հիացական գրառումն է կատարել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի վերաբերյալ։

Գրանեզեն, մասնավորապես, գրել է․

«Ժամանակն անցնում է, բայց նա երբեք չի ծերանում։ Այսօր էլ հոյակապ ցուցադրություն էր։ Տակտիկական ինտելեկտ, որակ, զոհողություն և յուրաքանչյուր իրավիճակ կարդալու անհավանական կարողություն։ Հենրիխը շարունակում է ցույց տալ, թե որքան թանկարժեք է «Ինտերի» համար։

Տարիքն ավելանում է, բայց նա կարծես հոսանքին հակառակ է գնում․ ճիշտ ինչպես գինին, որքան շատ է ժամանակն անցնում, այնքան ավելի արժեքավոր է դառնում։ Ահա թե ինչու է նա շարունակում այդքան շատ խաղալ, և թե ինչու է նրա ներդրումը շատ ավելին, քան պարզապես թվերը։

Ֆուտբոլում կարելի է ամեն ինչից խոսել, բայց նախքան Կիվուի՝ Մխիթարյանին վերաբերող որոշումները քննադատելը, պետք է հիշել, թե ինչ է հայ ֆուտբոլիստը ցույց տալիս դաշտում՝ խաղ առ խաղ։

Փորձը չես գնի, կարգը չի ծերանում, իսկ որոշ չեմպիոններ շարունակում են խոսել փաստերով։ Հենրիխը պարզապես հավերժ է։

Եվ կրկնում ենք այն, ինչ ասել ենք՝ վստահեք Կիվուին։ Մեծ բախտ է Միկիին ունենալը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում